Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկի հրապարակման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին ստուգելու համար: Վարույթի վերջնարդյունքի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը հավելյալ հայտարարություն կտարածի»:

Ավելի վաղ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը գրառում էր կատարել` տեղեկացնելով, որ այսօր դիմել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ քաղաքապետարանի կողմից պարգևավճարների մասին տեղեկատվությունը գաղտնագրելու հարցով վարույթ հարուցելու խնդրանքով։

«Հանրային միջոցները ծախսելու մասին տեղեկատվությունը կարևորագույն դեր ունի կոռուպցիայի դեմ ապյքարում։ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի քողի տակ թաքցնելն անընդունելի եմ համարում։ Տեղեկատվությունը պետք է հրապարակվի, առնվազն տրամադրված պարգևավճարներն ըստ հաստիքացուցակի, ինչպես նաև բարձրաստիճան համայնքային ծառայողների պարգևավճարները չեն կարող գաղտնիք համարվել և պետք է օր առաջ հրապարկվեն»,- գրել է Դոյդոյանը։

(Visited 4 times, 1 visits today)