Հայ բեմի Չարլի Չապլինը. այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

Հայկական բեմի Չարլի Չապլին. այսպես են բնորոշել հայ թատրոնի ու կինոյի մեծանուն կատակերգու Կարպ Խաչվանքյանին:

Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանի ծննդյան օրն է: Սիրված դերասանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին Ախալցխայում։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։

Հայ բեմի Չարլի Չապլինը


Հայ բեմի Չարլի Չապլինը
Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։

Հայ բեմի Չարլի Չապլինը
Հայ բեմի Չարլի Չապլինը
«Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ… Պատկերացրեք` ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ, երբեք սեղանի շուրջ չեմ երգել, արտասանել, խնջույքներին չեմ պարել»,- իր մասին ասել է մեծ դերասանը:

Հայ բեմի Չարլի Չապլինը
Հայ բեմի Չարլի Չապլինը

Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։ Նկարահանվել է նաև կինոյում՝ «Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թվականին, «Պատվի համար», 1956 թվականին, «Ճանապարհ դեպի կրկես», 1963 թվականին, «Ատամնաբույժն արևելյան», 1981 թվականին։

Նրա հաջողված դերերից է «Տաքսի-տաքսի» ֆիլմ-բեմադրությունը, որում տաղանդավոր արտիստը մարմնավորել է Կնյազի կերպարը՝ արժանանալով հայ հասարակության գնահատանքին և սիրուն:


Հատված՝ «Տաքսի-տաքսի» ներկայացումից
1998 թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Կ. Խաչվանքյանը մահացել է 1998 թվականին Երևանում:

(Visited 5 times, 1 visits today)