Կոտրել են պատգամավորի ավտոմեքենայի ապակին և վնասել ավտոմեքենան

Այսօր՝ հունվարի 21-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ Տերյան 25 հասցեի բակում, անհայտ անձը կամ անձինք կոտրել են Mini cooper մակնիշի ավտոմեքենայի ապակին և վնասել ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները:

Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է «Իմ քայլը» դաշինքից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանին, ով կատարվածի մասին տեղեկացել է:

Թե ինչն է եղել մեքենան վնասելու պատճառը՝ պարզ կլինի հետաքննության արդյունքում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

mamul.am

(Visited 6 times, 1 visits today)