Ավազակային հարձակում Երևանում. թալանել են Varks.am-ը՝ տանելով խոշոր չափի գումար

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը եղել է գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը տեսաձայնագրվել է, և Արաբկիրi ոստիկաններն արդեն մոտավոր ունեն կասկածյալի տվյալները։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Ներսիկ Մխիթարյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

http://168.am

(Visited 8 times, 1 visits today)