Երևանում բախվել են Mercedes-ն ու «Նիվան». վերջինս տապալել է «սվետաֆորը».

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սամաններում, Ուլնեցի-Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 34 ZN 911 համարանիշի և ՎԱԶ-2121 մակնիշի 11 LO 147 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով «Նիվան» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը (սվետաֆորը):

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Երանոսյանն ու Բենիկ Արզումանյանը: Փաստի առթիվ Հ. Երանոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է «Նիվայի» երիտասարդ վարորը, իսկ Mercedes-ի վարորդն էլ պարսկահայ է:

Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/01/20/1115392/

(Visited 3 times, 1 visits today)