«Բացեք ու կարդացեք ձեր իրավունքներն ու պարտականությունները, չի կարելի այդքան անպատասխանատու լինել»

Կարպիս Փաշոյանի հրապարակումը.

«Մենք այդպես էլ չկարողացանք նոր նշանակված քաղ. ծառայողներին, հանրային ծառայողներին, միջին ու ցածր օղակի չինովնիկներին բացատրել, որ իրենք իրավունք չունեն Ֆեյսբուքում քաղաքական քարոզչությամբ զբաղվել, քաղաքական գնահատականներ հնչեցնել ու ընդհանրապես ներքաշվել քաղաքական բանավեճերի մեջ։

Այդ մարդիկ պարզապես չեն հասկանում, որ հեղափոխությունն ավարտվել է ու իրենք դարձել են պետության ողնաշարը, քանի որ անցել են ծառայության։ Իսկ դա ենթադրում է, որ ծառայողները պետք է լինեն զուսպ, կոռեկտ ու բացառապես պաշտոնական դիրքի նեղ շրջանակներում։

Անպայման պետք է անվանական մատնանշենք, դիմենք էթիկայի հանձնաժողով, ղեկավարներից պարզաբանում պահանջենք, որ հանգստանան ու անցնեն իրենց բուն պարտականություններին։

Ընկերներ, բացեք ու կարդացեք ձեր իրավունքներն ու պարտականությունները, չի կարելի այդքան անպատասխանատու լինել»։

(Visited 3 times, 1 visits today)