Նախկին 25.000 դրամի փոխարեն այժմ 50.000. Օրենքը ուժի մեջ է մտել այսօրվանից. ԲՌԱՎՈ՛ Թանդիլյան

«Հարգելիներս,
Կառավարությունն այսօրվա նիստով հաստատեց «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը
սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու
մասին» որոշման փոփոխությունը, համաձայն որի երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար
տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25.000 դրամից
բարձրացվում է 50.000 դրամ:

Ընդ որում, այսուհետ դրամագլուխը կարելի է տնօրինել երեխայի ծննդյան պահից սկսած՝ նախկինում
երեխայի մեկ տարին լրացած լինելու փոխարեն:

Որոշումը միտված է 3 և ավելի երեխաներ ունեցող
ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Որոշումն ուժի մեջ է
մտնելու վաղվանից, և ընտանեկան դրամագլուխը նոր սահմանաչափով տնօրինելու իրավունք ունեն
նաև այս պահին գործող հաշվետերերը»:

(Visited 4 times, 1 visits today)