Բենզինը աստիճանաբար մինչեւ 50 դրամով կէժանանա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում սկսել են նվազել բեզնին գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալցակայաններում բենզինն ավելի քան 40 դրամով էժանացել է:

Ըստ այդմ,ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիում տեսակը՝ 420 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողներից տեղեկացավ, որ առաջիկայում այն աստիճանաբար մինչև 50 դրամով կէժանանա:

Սա հետևանք է միջազգային շուկայում գնային տատանումների, բայց նկատենք՝ նախկինում նման դեպքերում ներքին շուկայի վրա ազդեցություն չէր լինում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/01/19/1115291/

(Visited 2 times, 1 visits today)