«Յունիբանկ»-ը դերասան Վլադիմիր Կոստանյանին իր տնից դուրս է վռնդում

Դերասան Վլադիմիր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեղեկացրել է, որ «Յունիբանկ»-ն իր տունը ցանկանում է վերցնել՝ չմարված վարկի պատճառով: «Ես այսօր ստիպված եմ այս խոսքերը հնչեցնել ուղիղ եթերով, որովհետև գտնվում եմ շատ ծանր վիճակում:

Ընկել եմ բանկային ծառայությունների ծուղակը: Մի քանի տարի առաջ վերցրեցի 8 միլիոն դրամ «Յունիբանկ»-ից՝ տունը դնելով որպես գրավ: Մուծել եմ հինգ միլիոն դրամ, մնացել է մոտ 3 միլիոնը: 2018-ին ինսուլտի պատճառով ձախ կողմս լրիվ թուլացավ, չկարողացա վճարել բանկի գումարները: 3 միլիոնը դարձել է 7,5 միլիոն: Չգիտեմ ինչ անեմ, ոնց անեմ…»:

Նա դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով նրա աջակցությունը՝ նշելով, որ ինսուլտն ստացել է հրապարակում՝ ցույցերին աջակցելու ժամանակ:

Տեսանյութը՝ Վլադիմիր Կոստանյանի ֆեյսբուքյան  էջից:

(Visited 5 times, 1 visits today)