Արդշինբանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ

Արդշինբանկը տրամադրում է անշարժ գույքի ձեռքբերման վարկեր «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում սկսած 10% կանխավճարից նախկին 30%-ի փոխարեն, ընդ որում՝ առանց լրացուցիչ գրավի պահանջի. չվճարված 10-20% կանխավճարի չափով Բանկն իրականացնում է կանխավճարի ապահովագրություն հաճախորդի փոխարեն:

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում հաճախորդները կարող են ստանալ մինչև 24 մլն ՀՀ դրամի չափով վարկ այն դեպքում, երբ բնակելի անշարժ գույքի արժեքը կարող է կազմել մինչև 30 մլն ՀՀ դրամ: Հաճախորդը ստանում է հնարավորություն մարելու վարկը 20 տարի ժամկետում՝ նախկին 15 տարվա փոխարեն՝ վճարելով 7.35%* տարեկան տոկոսադրույք, իսկ պետության սուբսիդավորման և գույքի՝ Բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում՝ սկսած 2.35%-ից*: Ավելին, բնակելի անշարժ գույքը առաջնային շուկայից գնելու դեպքում վարկառուն կունենա նաև եկամտային հարկի վերադարձի հնարավորություն: Ամուսինների գումարային տարիքն այժմ արդեն կարող է կազմել մինչև 70 տարեկան:

Հիշեցնենք, որ Բանկը տրամադրում է անշարժ գույքի ձեռքբերման այլ վարկեր սկսած 5% կանխավճարից, մինչև 100 մլն ՀՀ դրամի չափով և մինչև 20 տարի մարման ժամկետով:

«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով հետևյալ հղմամբ՝  կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:

* տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.04%-ից

պետության սուբսիդավորման և գույքի` Բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում ՝ սկսած 2.87%-ից

Արդշինբանկը «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին:

(Visited 8 times, 1 visits today)