Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Հունվարի 17-ին, ժամը 15:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը: Փրկարարներն Ալագյազ-Սպիտակ ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Զ. Չ.) դուրս են բերել արգելափակումից:

Հունվարի 17-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի գյուղի գերեզմանների տարածքում «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Բ.) դուրս են բերել արգելափակումից:

Հունվարի 17-ին, ժամը 14:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կրասար գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Աշոցք-Կրասար ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա:

Հունվարի 17-ին, ժամը 11:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Աշոցք-Ցողամարգ ավտոճանապարհիn արգելափակումից դուրս են բերել 20 ավտոմեքենա:

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/01/17/1115181/

(Visited 3 times, 1 visits today)