ՀՀԿ-ն վաղը ԳՄ նիստ կհրավիրի, որը կվարի Սերժ Սարգսյանը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղը՝ ժամը 18։00-ին, Գերագույն մարմնի նիստ կհրավիրի։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

Նիստը վարելու է ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մեր կանոնադրության համաձայն՝ կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի նիստերը հրավիրում ու վարում է կուսակցության նախագահը»,

— ասաց Թադևոսյանը։

 

(Visited 7 times, 1 visits today)