Կառավարությունն այսօր սոցիալական նպաստներին վերաբերող որոշում է ընդունել

2019թ. հունվարից բարձրացել են կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչը կանդրադառնա բազմաթիվ ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքի վրա:

Մասնավորապես, կենսաթոշակի նվազագույն չափը, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանվել են 25500 դրամ։ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական պաշտպանության բավարար մակարդակ ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Ըստ այդմ՝ սահմանվում է, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թ. դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019թ. ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի կառնվեն 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով:

Արդյունքում՝ վերոնշյալ անձիք նպաստների չափերի բարձրացման պատճառով, չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից:

(Visited 7 times, 1 visits today)