Ադրբեջանում այսօր 4 պատանդ կա. Ինչ որոշում է կայացվել ԱԺ-ում պատանդների վերաբերյալ։

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող պատանդների խնդրին:

Ադրբեջանում գերեվարված հայերի հարցը պետք մշտապես լինի ուշադրության կենտրոնում: Այսօր ԱԺ–ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Արցախ
Արցախում դիտարկում են պատանդների փոխանակման Ադրբեջանի առաջարկի միայն 1 տարբերակ

«Այս պահին Ադրբեջանում ունենք 4 հայ պատանդ: Նրանցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, մեկը՝ Արցախի, մեկն էլ՝ Ռուսաստանի: Եթե ասեմ, որ մենք շատ լուրջ գործիքակազմ ունենք այս հարցում, ճիշտ չի լինի: Հարցի ավելորդ հանրայնացումը հաճախ հանգեցնում է ոչ ցանկալի հետևանքների: Մենք ընդամենը պետք է պարբերաբար մեր ուշադրության տակ պահենք այս խնդիրը և փորձենք պատկան մարմնից՝ Կարմիր խաչից, տեղեկություններ ստանալ` առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու»,- ասաց Զոհրաբյանը` միաժամանակ հավելելով, որ պատանդների հետ կապ պահող հիմնական կառույցը` ԿԽՄԿ–ն, իր գործառույթներից ելնելով, այս հարցերում բավական սակավախոս է:

Նաիրա Զոհրաբյանը խոստացավ, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում շարունակելու է ակտիվորեն աշխատել այս ուղղությամբ` ԿԽՄԿ–ի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին:

Հիշեցնենք` ԱԺ–ն արդեն 3 օր է` քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները։ Մինչ փակ գաղտնի քվեարկությունը պատգամավորները հարցեր են ուղղում առաջադրված թեկնածուներին։

ԱԺ երեք քաղաքական ուժերի որոշմամբ, 11 հանձնաժողովներից 8-ը գլխավորելու են «Իմ քայլը», 2–ը` «Բարգավաճ Հայաստան», 1-ը` «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները։

(Visited 6 times, 1 visits today)