Որ պատգամավորները Երևանում վարձով կապրեն…

Ինչպես հայտնի է, Երեւանում բնակարան չունեցող պատգամավորին տան վարձավճարի չափով փոխհատուցում է տրվում: Դրա չափը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:

Նախկինում Երեւանում բնակարան չունեցող պատգամավորները Ազգային ժողովի բյուջեից ամսական 100 հազար դրամ են ստացել վարձով բնակարանի ծախսերը հոգալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ովքեր կդիմեն վարձով բնակարանի համար:

Նախ նկատենք, որ այս պահի դրությամբ խմբակցություններում նման հարցեր չեն քննարկել, եւ մարզերից ընտրված շատ պատգամավորներ իրենց համար եւս չեն որոշել` կդիմեն վարձակալության դիմաց գումար ստանալու համար, թե ոչ: Ավելի մանրամասն կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

(Visited 6 times, 1 visits today)