Արտակարգ․Ծեծկռտուք Ջրառատ համայնքում․Բնակիչները պատանդ են վերցրել մարզպետարանի երկու աշխատակցի․մանրամասներ

ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով, Արմավիրի մարզի Ջրառատի համայնքապետարանում քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել մարզպետարանի երկու աշխատակցի և համայնքի բնակիչների միջև։ Բնակիչները պահանջում են որպեսզի համայնքապետ Սամվել Գալստյանը հրաժարական տա։

Նախ նշենք, որ Ջրառատի համայնքապետը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի քրոջ որդին է, որը պարբերաբար սկանդալների կիզակետում է հայտնվում։

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ Ջրառատ համայնքի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով Գալստյանի հրաժարականը։

Картинки по запросу Արմավիրի մարզի Ջրառատի համայնքապետ

Պարզվում է՝ համայնքապետը մարզպետարանին ապացուցելու համար, որ ստորագրությունները կեղծ են, համայնքապետարան էր հրավիրել երկու աշխատակցի և շուրջ 10 հոգու իր ընկերներից, որպեսզի նրանք «գովերգեն» համայնքապետին, և Գալստյանի «առաքելությունը» համարվի կատարված։ Սակայն բնակիչներն իմանալով Գալստյանի քայլի մասին՝ շրջափակել են համայնքապետարանը, և մարզպետարանի երկու աշխատակիցների հետ վեճի բռնվել։ Բանը հասել է ծեծկռտուքի։

Մանրամասները` այստեղ:

(Visited 7 times, 1 visits today)