Փաշինյանը լրատվամիջոցներին մեղադրել է իրենց իշխանությանը «հանրապետականացնելու» մեջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա որոշ ուժերի փչացնել իրենց իշխանության իմիջը, այդ պատճառով նա երկրի բնակչության հետ շփվելու նոր ձևաչափ է գործարկել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացած է գործող իշխանության աշխատանքի մասին ԶԼՄ–ներում տարածված տեղեկատվությունից։ Այս մասին նա ասել է, Facebook սոցցանցի իր էջում, ուղիղ հեռարձակմամբ։

ՀՀ վարչապետը համոզված է, որ Հայաստանում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. մեդիադաշտի 90% կենտրոնացած է Հայաստանի նախկին իշխանությունների կամ ընդդիմության ձեռքում։

Իշխանությունը, նրա խոսքով, մեդիառեսուրսներ չունի։
Ազգային ժողով


Ազգային ժողովն ընտրեց փոխնախագահներին

Փաշինյանը հայտնեց նաև, որ բնակչության հետ շփվելու նոր ձևաչափ է գործարկում`«Զրույց քաղաքացու հետ» անվանումով, որն ամենամսյա բնույթ է կրելու։

Նա ուղիղ եթեր է դուրս գալու աշխատանքի գնալու ճանապարհին, քանի որ դա ամենաօպտիմալ ժամն է։ Օրվա ընթացքում գործերից դժվար է կտրվել, իսկ երեկոյան խոսքը միշտ չէ, որ հստակ է լինում, ինչը տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս։

Նիկոլ Փաշինյանին զայրացրել է, որ որոշ ԶԼՄ–ներ փորձում են զուգահեռներ տանել գործող և նախկին իշխանությունների միջև։ Նրանք ուզում են «հանրապետականացնել» նոր իշխանություններին ։

«Փորձ է արվում մեր իշխանությանը հանրապետականացնել և ցույց տալ, թե երկրում ոչինչ չի փոխվել: Ահա, ասում են՝ այս իշխանությունը նույնն է, ինչ -որ նախորդ՝ հանրապետականը: Սրա համար բերվում է փաստարկ՝ տեսեք ՀՀԿ-ականները երկու աչք, երկու ականջ, երկու ոտք, երկու ձեռք, երկու ականջ ունեն, տեսեք, այս իշխանությունը նույնպես նախորդի պես ունի մի քիթ, մեկ բերան: Ուրեմն՝ ՀՀԿ-ականներից ոչ մի բանով չեն տարբերվում։ Պատկերավոր եմ ներկայացնում, բայց էությունը դա է։ Դա արվում է ցույց տալու համար, որ այն փոփոխությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել, անիմաստ են։ Եվ այդ քարոզչական արշավի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմ ընտանիքի և մեր մերձավոր քաղաքական թիմի նկատմամբ դեմ տեղի ունեցողը», – ասաց Փաշինյանը։

Նա զայրացած է ծառայության 6 ամիսներից հետո իր որդու` բանակից տուն արձակուրդ գալու արձագանքի վրա։ Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ օրենքի համաձայն, բոլոր զինվորներն այդ իրավունքն ունեն` 6 ամիս ծառայելուց հետո։

Սենսացիա և քննարկումների առիթ է դառնում նաև այն, որ Փաշինյանի ընտանիքի անդամները խանութ են մտնում, գումար են ծախսում, օրինակ 20, 30 կամ 50 հազար դրամ։

«Դա դառնում է շատ մեծ PR իրադարձություն։ Սրա իմաստը ցույց տալն է, որ ՀՀ–ում ոչինչ չի փոխվել։ Իրենց ասածի տրամաբանությունը հետևյալն է, թե տեսեք հանրապետականներն էլ էին շոր հագնում, այն իշխանություններն էլ էին խաշ ուտում, նոր իշխանություններն էլ են նույնը անում, կամ այսօրվա վարչապետն էլ է մեքենայով ման գալիս, նույնիսկ զրահապատ: Ասում են, պատկերացնո՞ւմ եք ուղղաթիռով տեղ է գնում… չէ էշով, ձիով պետք է գնա, որ հասկանանք երկրում բան է փոխվել: Ես կարծում եմ, որ սա հուսահատության քարոզչություն է: Հեղափոխությանը նախորդած տարիների ընթացքում անընդհատ ասվել է բան չի փոխվելու, եղունգ ունես գլուխդ քորի, հիմա նույն մոտեցումը շարունակվում է», – ասաց Փաշինյանը։

Այնուհետև վարչապետը որոշեց հիշեցնել, թե ինչով են տարբերվում գործող և նախկին իշխանությունները. իրենք ժողովրդին ու Հայաստանը չեն թալանում։ Սա «փոփոխությունների փոփոխությունն է», որի մասին բոլորը երկար երազում էին, ավելացրեց Փաշինյանը։ Գործող իշխանությանը ժողովուրդն է ընտրել, և նա ժողովրդին է պատկանում։

Վարչապետը նշեց, որ եղունգներով իշխանությունից չի կառչելու, եթե զգա, որ դա ժողովրդին պետք չէ։ «Այսօր մենք քաղաքական հեղափոխությունից քայլ ենք անում տնտեսականին», – հիշեցրեց Փաշինյանը։

Նա կրկին նշեց, որ «չի կարող լինել մի իրավիճակ, երբ իր տանը բազմոցին պառկած անձը սպասի, թե իր կյանքը երբ է փոխվելու»։

(Visited 6 times, 1 visits today)