Ավետիք Բուդաղյանի սպանության գործի քննությունը պիտի վերսկսվի. Տիգրան Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված գործարար Տիգրան Կարապետյանը իր պատգամավոր դառնալու որոշումը պարզաբանում է ռազմարդյունաբերության ոլորտում ունեցած գիտելիքներով՝ համարելով, որ որպես պատգամավոր կբարձրաձայնի ոլորտում առկա խնդիրները:

«Բավական երկար տարիներ զբաղվել եմ ոչ միայն գործարարությամբ, այլև ոլորտի հիմնախնդիրները բարձրաձայնելով: Տեղյակ եմ, տիրապետում եմ բոլոր խնդիրներին, իմ առաջադրման հիմնական պատճառը սա է»,- Factor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Տիգրան Կարապետյանը: Պատգամավորը չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ ինքը մեծ կարողություն ունի, առավելևս՝ օլիգարխ է։ Նշենք, որ Տիգրան Կարապետյանը սեփականատեր է բնակելի տան, հողամասի և Վազ-21214 ավտոմեքենայի:

Ունեցած եկամուտներն են՝ «Գորիս ԳԱՄՄԱ» ՝ 18 մլն 313 հազար դրամ, «Գորիս ԳԱՄՄԱ» (շահաբաժին)՝ 6 մլն 789 հազար դրամ, պարտքով գումար՝ 40 մլն 728 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 106 մլն դրամ, 230 հազար ԱՄՆ դոլար: «Գորիս ԳԱՄՄԱ» ԲԲԸ-ի 10,6 տոկոսի փայատեր: Մանրամասները՝ տեսանյութում։

factor.am

(Visited 3 times, 1 visits today)