Այսօր՝ հունվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Լուսացբյուր գյուղի վարչական տարածքում, Վանաձորի բնակիչ, 52-ամյա Ա. Մամյանը իր վարած Opel մակնիշի 35 ՍM 625 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գազատարին ու հայտնվել ձորակում:
Վարորդը տեղում մահացել է, իսկ մեքենայում գտնվող 4 ուղեւորները դեպքի վայր ժամանած Սպիտակի փրկկարարների ու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել մեքենայից ու տեղափոխվել Սպիտակի հիվանդանոց:
Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու քննիչները:
Նախնական տեղեկություններով՝ վարորդը ղեկին հանկարծամահ է եղել, ինչի արդյունքում էլ մեքենան վթարի է ենթարկվել:
Նախնական տեղեկություններով՝ վարորդ Ա. Մամյանը աշխատում էր ՀՀ կառավարությանն առընթեր Վանաձորի հարկային տեսչությունում: