Մեքսիկայի Օահակա նահանգի Տլահյակո քաղաքի նորընտիր քաղաքապետն իր պաշտոնում առաջին հանձնարարականներն էր տալիս, երբ մի քանի այլ մարդկանց հետ զինված հարձակման է ենթարկել:
Ինչպես հայտնում է Russia Today-ը, հարձակման ժամանակ քաղաքապետ Ալեխանդրո Ապարիսիոն սպանվել է, ևս երկու մարդ՝ վիրավորվել: Սպանության կասկածյալին արդեն ձերբակալել են: Կատարվածի քննությամբ զբաղվում է Մեքսիկայի դատախազությունը:
Նշվում է, որ նորանշանակ քաղաքապետը մահացել է հիվանդանոցում: Իր նոր պաշտոնը մեքսիկացի գործիչը ստանձնել էր մեկուկես ժամ առաջ և որպես քաղաքային իշխանությունների ղեկավար մեկնում էր իր առաջին ստուգայցին:
Հարձակումը տեղի է ունեցել, երբ քաղաքապետը երդմնակալության արարողությունից հետո իր աշխատակազմի անդամներից մի քանիսի հետ քայլելիս է եղել փողոցով:
(Visited 6 times, 1 visits today)