«Մենք իրավունք չունենք սխալվելու, հետ նահանջելու». Հայկազ Մակարյան

Իրավաբան Հայկազ Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, աշխարհասփյուռ հայություն, շնորհավորում եմ բոլորիդ Նոր Տարին և գալիք Սուրբ Ծնունդը: Այս տարին պատմական, հաղթնակաների, բեկումնային խորհուրդ ունեցող տարին էր, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից մինչև մայիսյան հարյուրամյա հաղթանակների տարի

Մեր ժողովուրդը դարձավ մեկ բռունցք, մեկ մարմին ու հարված հասցրեց անտարբերության, ցինիզմի ու չարի իշխանության դեմքին: Նիկոլ Փաշինյանը, ժողովրդի և ողջ Սփյուռքի հետ միասին կարողացավ ազգիս տալ անձկալի այն բերկրանքը, որին տասնամյակներ շարունակ սպասել ենք, և այսօր մենք կարողացանք նոր անքակտելի պատմություն գրել՝ հանուն մեր վաղվա սերունդների և հանուն բարոյական նորանոր ձեռքբերումների ու տնտեսակն հաղթանակների:

Կարևորագույն ու առանցքային նշանակություն ունի տնտեսության, մշակույթի, կրթության, սպորտի ճյուղերը նոր թափով ու ավյունով զարգացնելը, ինչպես նաև նորանոր բարձունքներ նվաճելը, որը երրորդ հազարամյակում ավելի քան երբեք կտա մեզ համաշխարհային արենայում՝ նոր տեսքով և կատարելությամբ ներկայանալու հնարավորություն:

Մենք իրավունք չունենք սխալվելու, հետ նահանջելու, միմյանց չհարգելու, ատելությամբ ու ցինիզմով իրար դեմ լցվելու, այլ ընդհակառակը պարտավոր ենք, ո՛չ ասել ցինիզմին, անտարբերությանը և իհարկե չարի տխեղծ իշխանությանը: Փա՛ռք ու պատիվ բոլոր նահտակված մեր առյուծաշունչ հերոս եղբայրներին, իրական, այլ ոչ թե կեղծ հերոսներին, փա՛ռք ու պատիվ մեր անդորրը և ազգի խաղաղությունը պահող ՀԱՅՈՑ ԶԻՆՎՈՐԻՆ, փա՛ռք ու պատիվ իմ ողջ ժողովրդին:

Հարգելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ ի խորոց սրտի շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում, որպեսզի Աստծո հավիտենական աջը լինի բոլորիդ օջախներում և սրտերում:

Հարգանոք՝ Ձեր լավագույն բարեկամ, իրավաբան՝ Հայկազ Մակարյան: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ»:

(Visited 4 times, 1 visits today)