Երևանում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողը BMW-ով վրաերթի է ենթարկել կանգառում գտնվող 4 հոգու. 2-ը երեխա են

Երեկ՝ հունվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ին սահմաններում, Ավան վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Կոլյա Թախումյանը, իր վարած BMW մակնիշի 21 ՏՕ 067 համարանիշի ավտոմեքենայով, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում, թիվ 41 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կանգառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 35-ամյա Անուշիկ Մկրտչյանին, Երևանի բնակիչ, 34-ամյա Վազգեն Աղաբեկյանին, 12-ամյա Լիլիթ Աղաբեկյանին և 8-ամյա Վարուժան Աղաբեկյանին:

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկված երեխաները վրաերթի ենթարկված Վ. Աղաբեկյանի երեխաներն են, իսկ վարորդ Կ. Թախումյանը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

(Visited 4 times, 1 visits today)