Վարչապետի պաշտոնակատարի ընտանիքը վայելել է գիշերային ձյունը

Նիկոլ Փաշինյանն իր կնոջ ու աղջիկների հետ գիշերային զբոսանքի էր դուրս եկել:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի և 3 դուստրերի հետ գիշերային զբոսանք է կատարել Երևանում:

Ինչպես և խոստացել էին օդերևութաբանները, Ամանորի գիշերը ձյուն տեղաց, ինչն էլ ավելի հեքիաթային դարձրեց սիրված տոնը:

Վարչապետի պաշտոնակատարն իր էջում գիշերային ձյան ներքո զբոսանքից նկար է հրապարակել և մակագրե .

«Ամանորյա զբոսանք»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը իր ամանորյա ուղերձը հայ ժողովրդին ևս հղել էր իրենց առանձնատնից, ընտանիքի հետ միասին:

(Visited 10 times, 1 visits today)