Վաչագան Ղազարյանի ազատության գինը նվազել է

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը ազատ է արձակվել կալանքից, 50 միլիոն դրամ գրավի դիմաց: Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա փաստաբանների դիմումը եւ գրավ կիրառելով նրան ազատել է կալանքից:

Սա արդեն երկրորդն անգամն է, որ Ղազարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվում է գրավի դիմաց ազատ արձակումով: Առաջին անգամ իհարկե նրան ազատ էին արձակել անհամեմատ մեծ գրավի՝ մեկ միլիարդ դրամի դիմաց: Այս անգամ գրավը կազմել է 50 միլիոն դրամ:

Վաչագան Ղազարյանին երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացվել էր նոյեմբերի 15-ին:

(Visited 4 times, 1 visits today)