Ժողովուրդը իրենն արել է, ազատամարտիկները իրենցն արել են, ու հիմա հերթը իշխանությանն է․․․

2018 թվականը Հայաստանի համար անշուշտ պատմական տարի էր, թե պատմական ինչ ժամանակային ու տարածական ընդգրկում ենթադրող, դեռ ցույց կտա իհարկե ժամանակը, կախված 2018-ի իրադարձություններից հետո ձեւավորված իրավիճակում արձանագրվելիք արդյունքներից:

Похожее изображение

Այդ արդյունքները անշուշտ կախված են բոլորից, ինչպես բոլորից էր կախված թավշյա հեղափոխության արդյունավետությունն ու հաջողությունը: Սա ամենեւին չի նսեմացնում այն ահռելի դերը, որ հեղափոխության առաջնորդի կարգավիճակում ունեցավ Նիկոլ Փաշինյանը, սակայն մյուս կողմից էլ այս առաջնորդությունն իրենով չի փոխարինում բոլորի դերը, բոլորի նշանակությունը:

Հակառակը՝ Փաշինյանի առաջնորդությունը այսպես ասած ի մի բերեց բոլորի ռեսուրսը: Բոլորի, ասել է թե յուրաքանչյուրի:

Յուրաքանչյուրից է կախված, եթե ինչ ընթացք է ունենալու իրադարձությունների հետագա զարգացումը, Նոր Տարին, նաեւ նոր պատմական փուլը, ուր թեւակոխել է Հայաստանը:

Եվ այստեղ դարձյալ, իհարկե, առանցքային է թե Փաշինյանի, թե արդեն նրա գլխավորած իշխանության պատասխանատվությունը, սակայն դարձյալ՝ ոչ բոլորի կամ յուրաքանչյուրի պատասխանատվության հաշվին:

Картинки по запросу փաշինյան ժողովուրդ

Այս իմաստով, խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո հաճախ է լսվել արտահայտությունը, թե ժողովուրդը արեց իր անելիքը, հիմա հերթը արդեն Նիկոլինն ու կառավարությանն է:

Նիկոլի ու կառավարության անելիքի հերթը արդեն ութ ամիս է, ինչ եկել է, այդ հերթը նոր չէ, որ գալու է, ու այդ պատասխանատվությունը նոր չէ, ըստ էության ամբողջական իշխանական կարգավիճակն է նոր, որը ավելի լրջացնում է պատասխանատվությունն ու նաեւ զրկում որոշակի այսպես ասած ալիբիներից:

Բաց ժողովրդի պատասխանատվության, այսինքն յուրաքանչյուրի պատասխանատվության ժամանակը չի ավարտվել ու չպետք է համարվի ավարտված:

Ամբողջ խնդիրը, որ կար նախկին համակարգի պայմաններում թերեւս հենց այն էր, որ ինչ որ պահից դարձյալ համարվեց, որ ժողովուրդը իրենն արել է, ազատամարտիկները իրենցն արել են, ու հիմա հերթը կառավարությանն է, հերթը իշխանությանն է:

Ու կառավարությունն ու իշխանությունը սկսեցին գնալ բոլորովին այլ ճանապարհով, սկսեց տեղի ունենալ իշխող համակարգի այլասերում, որովհետեւ իշխանությունը բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում որպես երեւույթ հակված է դրան, եթե թուլանում է ժողովրդի, քաղաքացիների, քաղաքացու պատասխանատվությունը:

Картинки по запросу հեղափոխություն ժողովուրդ

Սա չի նշանակում, որ մարդիկ պետք է անեն կառավարության, վարչապետի, իշխանության, խորհրդարանի գործը: Ամենեւին:

Ամեն մարդ պետք է իր գործն անի, սակայն միեւնույն ժամանակ աներկբա է, որ հասարակական ինստիտուտները պետք է զարգանան, որոնք աչալրջորեն պետք է հետեւեն, որ կառավարության, իշխանության համակարգում չսկսեն գերակշռել այն երեւույթները, որոնք հանրագումարում բերում են համակարգային աղճատման:

Ի վերջո այս ամենի ճակատագիրը չի կարող պայմանավորվել միայն իշխանության կրող մարդկանց անձնական որակների վրա հույս դնելով, իսկ հետո սկսելով հայհոյել ու ասել, թե չէինք սպասում, որ իքսը կամ իգրեքը կարող էին իրենց թույլ տալ հուսախաբ անել կամ նման մի բան:

Այս տեսանկյունից, նոր՝ 2019 թվականը հասարակական-քաղաքական զարգացումների առումով պետք է չափվի երկու գծով՝ իշխանության ու հասարակության: Մեր զարգացման, արդյունավետության գրավականը լինելու է այդ զուգահեռ չափման մեջ:

1in.am

(Visited 7 times, 1 visits today)