Երեկոյան ամանորյա հրաշքն ապահովված է, սպասվում է շքեղ ձյուն

Երեկոյան ամանորյա հրաշքն ապահովվված է, սպասվում է շքեղ ձյուն,- այս մասին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում է գրել: 

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 30-ի ցերեկը, հունվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 30-ի ցերեկը, հունվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

(Visited 6 times, 1 visits today)