Լուկաշենկոն Պուտինին էլիտար սորտի 4 պարկ կարտոֆիլ է նվիրել, որը աճեցվել է հատուկ Պուտինի համար

«Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում Լուկաշենկոյի մամուլի քարտուղարը ներկայացրել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ամանորի առթիվ նվիրել է 4 պարկ կարտոֆիլ՝ էլիտար սորտի և ճարպ:

Կարտոֆիլը աճեցվել է նախագահական բանջարանոցում: Տարբեր էլիտար սորտերի կարտոֆիլները հատուկ աճեցվել են Պուտինի պատվերով: Ամեն մի սորտը պետք է եփել առանձին ձևով՝ տապակել, խաշել, խյուս պատրաստել կամ՝ էլ բլիթներ:

«ՌԴ նախագահը շատ է սիրում լավ ճարպ: Ալեքսանդր Գրիգորևիչն, իմանալով դա, նաև ճարպ է տարել: Ոչ թե ինչ-որ հատուկ տեխնոլոգիայով սարքած, այլ ուղղակի համեղ բելառուսական ճարպ»,- ասել է քարտուղարը:

Նա նաև հայտնել է, որ ԱՊՀ երկրնեի առաջնորդները՝ որպես ամանորյա նվերներ, ստացել են տոնածառի ձեռագործ խաղալիքներ, նաև՝ բելառուսական արտադրության կոնֆետներ, շոկոլադ, օղի և այլն:

(Visited 2 times, 1 visits today)