Արտակարգ դեպք Տավուշում. տղամարդը նկուղում կտրել է կնոջ պարանոցը

pastinfo.am-ը գրում է.

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում ամուսինն սպանել է կնոջը՝ նրան կասկածելով դավաճանության մեջ։ Դեպքը եղել է ամիսներ առաջ՝ 2018 թվականի մայիսի 11-ին։

Ամուսինը խանդի հողի վրա կնոջը կասկածել է արտամուսնական կապեր ունենալու մեջ եւ վիճաբանել հետը։

Սակայն այդ օրը՝ միայն վեճով չի սահմանափակվել. իր առանձնատան առաջին հարկի լոգարանին կից նկուղային սենյակում ամուսինը ծալովի դանակով կտրել է կնոջ պարանոցը, որի հետևանքով վերջինս ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքից մահացել է։

(Visited 2 times, 1 visits today)