Ավագանու անդամը՝ Հայկ Մարությանին ․Ամո՛թ, հազար ամո՛թ պրն. քաղաքապե՛տ

«Ամո՛թ, հազար ամո՛թ պրն. քաղաքապե՛տ…

Քաղաքապետ Հայկ Մարությանը արդեն այնքան է «տիրապետում» իրավիճակին, որ իրեն թույլ է տալիս ԾԱՂՐԻ ավագանուն տրամադրվող 55.000 դրամ փոխհատուցումները և հավելի, որ նախորդ գումարման Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը ամբողջ գործունեության ընթացքում ոչինչ չի արել:

Բառացի մեջբերում եմ.

– Դուք եղել եք անցած ավագանու անդամներ, ստացել եք էդ 55.000 դրամները: Ոչ մի բան չեք արել, ըստ իս, որովհետև մենք ունենք պրոբլեմատիկ զեկույց…

Ավելորդ եմ համարում նույնիսկ մեկնաբանել այս էժան հայտարարությունը»,-  այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թեհմինա Վարդանյանը, ով փոխարինում է Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» դաշինքի անդամ Անի Սամսոնյանին:

(Visited 9 times, 1 visits today)