ԴՈՒՔ Ի՞ՆՉ ԳԻՏԵՔ՝ ԵՍ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Ի՞ՆՉ ԵՄ ԱՍԵԼ. ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ԲԱՐԿԱՑԱՎ

Երեւանի հնգամյա զարգացման քննարկման ընթացքում լեզվակռիվ տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանի եւ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի միջեւ։

«Դուք ասել եք, որ տրանսպորտային համակարգի բարեփոխման հարցը հետաձգում եք երկու տարի»,֊դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին ասաց ԽաԺակյանը, սակայն քաղաքապետը բարկացավ՝ ասելով, որ երկու տարի հետաձգման մասին խոսք չի եղել, եղել է խոսք, որ երկու տարվա ընթացքում դա կլինի։

Խաժակյանն էլ հակադարձեց՝ Դուք եք վարչապետին նման բան ասել։

«Դուք ինչ գիտեք, թե ես վարչապետին ինչ եմ ասել, Դուք լսե՞լ եք մեր խոսակցությունը վարչապետի հետ»- բղավեց Մարությանը։

Խաժակյանն էլ կրկին հակադարձեց. «մամուլի առաջ եք խոսել, ձայնագրությունները կան»։

http://hraparak.am

(Visited 3 times, 1 visits today)