Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018-ի թոփ 10-ը. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որտեղ ասվում է, որ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները բացառություն են կազմում, քանի որ դրա արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական Դատարանում, մինչդեռ 1996-ից սկսած բոլոր ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկվել են:

Շարմազանովը ներկայացրել է ցանկ, որը նվիրված է առաջին անգամվա սիրահարներին:

Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը:
Եւ ուրեմն

• Առաջին անգամ կփակվի Սփյուռքի նախարարությունը, չենք ունենա մշակույթի նախարարություն :

• Առաջին անգամ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

• Առաջին անգամ հազարավոր քաղաքացիներ Ամանորը կդիմավորեն գործազուրկի կարգավիճակում:

• Առաջին անգամ կալանավորվեց Արցախի հերոս` Արցախի և Հայաստանի նախագահ:

• Առաջին անգամ Արցախյան հերոսամարտը ստորադասվեց «դմփ-դմփ հու»-ի իշխանազավթմանը :

• Առաջին անգամ ունենալու ենք ԱԺ առանց իրական ընդդիմության:

• Առաջին անգամ պաշարվեց Վեհարանը:

• Առաջին անգամ տեղի ունեցավ հարձակում Ամենայն Հայոց Վեհափառի վրա :

• Առաջին անգամ համասեռամոլները հարձակվեցին ոստիկանության վրա :

• Առաջին անգամ երկրի ղեկավարը սեփական ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակների: Եվ այս ամենն ընդամենը 8 ամսում:

http://arajininfo.ru
(Visited 5 times, 1 visits today)