Պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացու վիճակը ծանր է (տեսանյութ)

Ուկրաինայի Լվով քաղաքում սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 մարդ է տուժել, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

«Բոլոր 4 տուժածները ձեռքերի և դեմքի հատվածում խորը այրվածքներ են ստացել: Ամենածանր վիճակում է 50-ամյա ՀՀ քաղաքացին, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,

— հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Նշվում է, որ տուժածներին դեռ վիրահատություն է սպասվում:

(Visited 6 times, 1 visits today)