Տավուշի մարզում դաժան սպանություն է տեղի ունեցել։ Այսօր՝ դեկտեմբերի 24–ին ժամը 10։50–ին անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մոր և որդու են սպանել։
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեկտեմբերի 23–ին ժամը 21։30–ից մինչև դեկտեմբերի 24–ը ժամը 10։30 ընկած ժամանակահատավոծում Ուտիքի փողոցի տներից մեկում սուր կտրող–ծակող գործիքով սպանել են մոր և որդու։
Նախնական տեղեկություններով՝ սպանված կինը 87 տարեկան է, իսկ նրա որդին 57 տարեկան։ Արտաքին զննությամբ՝ քաղաքացիների պարանոցները կտրված են
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարավում է քննություն։
(Visited 4 times, 1 visits today)