«Հնարավոր է Մանվել Գրիգորյանի հրամանով որոշ ստահակներ զինվեն ու որոշ գործողություններ անեն»

Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր բողոքի ակցիա են անում արդարադատության նախարարության շենքի մոտ՝ ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության: Նրանք ասում են, որ տեղյակ են՝ գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու որոշումը ու վերաքննիչ բողոք ներկայացնել: Պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանի գործով արագացված դատաքննություն իրականացվի:


«Մեր ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է: Մեր պահանջն է արագացված դատաքննություն և արդարադատություն: Մանվել Գրիգորյանն իրավունք չունի մեկ րոպե ավել ազատության մեջ լինել, նա հանրության համար վտանգավոր է: Եվ եթե բաց են թողնում առողջական վիճակի համար, պետք է տեղափոխեն հիվանդանոց, ոչ թե իր շքեղ առանձնատուն:

Մանվել Գրիգորյանն ունի մեծ թվով զենքեր, որոնց մասին հնարավոր է իրավապահները չգիտեն, հնարավոր է նրա հրամանով որոշ ստահակներ զինվեն ու որոշ գործողություններ իրականացնեն: Իսկ ոստիկանությունը չի կարող անգամ կռահել դա: Մենք նրա ազատ արձակման օրը տեսել ենք իր հրոսակախմբի պահվածքը Էջմիածնում, և դա մեզ արդեն մտահոգվելու տեղիք է տալիս»,- ասաց ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը:

(Visited 3 times, 1 visits today)