Ի՞նչ էր գրված մոր և որդու սպանության վայրում հայտնաբերված երկտողում. Մանրամասներ՝ Բերդում կատարված դաժան սպանությունից

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում այսօր ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (2 կամ ավելի անձանց սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի թիվ 13 տանը սպանված է գտել 87-ամյա Արուսյակ Դարբինյանին և 57-ամյա Հրաչ Դարբինյանին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիերի վրա եղել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի բազմաթիվ հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նաև երկտող, որում, մասնավորապես, գրված է եղել՝ «Ձեր նման սրբապիղծների վերջը սա է լինելու»:

Սպանվածները մայր ու որդի են և նրանց դիերը հայտնաբերվել են տան տարբեր սենյակներում, որդին բազմոցի կողքը, մայրն էլ՝ հյուրասենյակում՝ հատակին ընկած:

Ըստ Shamshyan.com-ի՝ Հ. Դարբինյանը նախկինում 2 անգամ եղել է դատապարտված՝ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի հատկանիշներով:

Ըստ որոշ տեղեկությունների՝ սպանված տղամարդն աշխատել է որպես տաքսու վարորդ, ամուսնացած չի եղել և ապրել է մոր հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

mamul.am

(Visited 3 times, 1 visits today)