Հարց ունեմ՝ ըստ մեր բարոյականության կարո՞ղ է արդյոք գողը հերոս լինել,կարո՞ղ է կին բռնաբարել, մարդկանց ապօրինի ունեզրկել, թշվառացնել, նվաստացնել

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարց ունեմ՝ ըստ մեր բարոյականության կարո՞ղ է արդյոք գողը հերոս լինել, կամ՝ կարո՞ղ է հերոսը գող լինել: Մարդը սովորական գող է, հետո քաջաբար կռվում է, հետո կրկին սովորական գող է: Նա ՀԵՐՈ՞Ս է: Հերոսը լավ կռվելուց զատ բարոյական այլ չափանիշների խնդիր չունի՞:

Կարո՞ղ է կին բռնաբարել, մարդկանց ապօրինի ունեզրկել, թշվառացնել, նվաստացնել, բայց մեկ է՝ ՀԵՐՈՍ լինել: Չեմ ուզում ասել, որ հերոսը հրեշտակ պետք է լինի, բայց օրինավոր, պարկեշտ մարդ պե՞տք է լինի, թե՞ կարող է չլինել: Հարցս բոլորովին հռետորկան չէ: Եւ հարցս բոլորովին իշխանության կողմից տրված կոչումի մասին չէ: Հարցս մեր հասարակության կողմից ընկալման մասին է: ՈՒզում եմ իսկապես հասկանալ՝ մեր հասարակական բարոյականությունը հերոսից սովորական պարկեշտության պահանջ ունի՞, թե՞ հաշտ է ՛՛հերոսի՛՛ անբարոյականության հետ:

Այսօր քանի տեղ հանդիպեցի «հերոս Մանվել՛՛ արտահայտությանը: Հարց է առաջանում՝ մենք կարո՞ղ ենք սահմանել ռազմական այնպիսի պարգևներ, որոնք միայն ռազմական նվաճումներն են հատկանշում: Թե՞ հաշտվենք ՛՛հերոս՛՛ի անբարոյականության հետ:

(Visited 4 times, 1 visits today)