Երանի ձեր նախագահին պահեիք ձեր փեշի տակ։

Արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանին թողեցին բանտում, որ մեռնի։ Մահացավ։ Այն դեպքում, երբ Լեւոն Հայրապետյանը Արցախի ու արցախցու համար կյանք տվեց: Որ մեկի սիրտը ցավաց Լեւոնի համար։

Արցախցիները հաթաթա են տալիս՝ ոտքով կգանք Երեւան եւ բողոքի գործողություններ կիրականացնենք՝ ազատություն մեր նախագահին։

Երանի ձեր նախագահին պահեիք ձեր փեշի տակ։ Իսկ մենք չենք մոռացել Բերձորի դեպքերը, թե ինչպես բարբարոսաբար հարձակում գործեցիք Արցախի հերոս Ժիրայր Սեֆիլյանի ու տղաների վրա։
Հանցագործ մարդասպանը պետք է բանտում կրի իր պատիժը։ Այնպես որ ձեր նախագահը պատասխանատվությունից չի կարող խուսափել։
Վերջում ասեմ, որ ձեր ասած վենդետայի մասին շատ քիչ պատկերացնումներ ունեք։ Այս ամենը վենդետա չէ, այլ արդարության վերականգնում է։

http://sportarmenia.ru

(Visited 7 times, 1 visits today)