Ահազանգում են քաղաքացիները. Առավոտը բարի չէր հարևանիս համար. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. նմանատիպ գողություններ են կատարվում Երևանի տարբեր վայրերում

Վերջին տարիներին կարծես, թե նվազել էլ նմանատիպ գողություններ կատարողների թիվը, սակայն վերջերս սկսել են նորից ակտիվանալ և արդեն տեսնում ենք այսպիսի դեպքեր, որն անթույլատրելի է:

Խորհուրդ է տրվում մեր քաղաքացիներին զգուշանալ և սեփական գույքի հանդեպ լինել շատ զգոն, որպեսզի դուք ևս չկանգնեք նման խնդրի առաջ:

Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են՝ Երևանում գործում են խմբեր, որոնք գիշերները գողանում են բակերում կայանված ավտոմեքենաների անվադողերը:

Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Սարգսյանը գրել է. «Առավոտը բարի չեր հարևանիս համար, մի քանի օր առաջ նույնը արել են մեկ այլ հարևանի մեքենայի հետ:

Այսինքն, մենք գործ ունենք սիստեմատիկ գողությունների հետ: Եթե հանցագործը վերադառնում է հանցագործության վայր, դա շատ վատ է: Ու նման տեսարանների կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր բակերում:

Ոստիկանության հարգելի աշխատակիցներ այս վիճակին պետք է վերջ տրվի, չեմ կարծում որ ժողովրդավարությունը նշանակում է ամենաթողություն»:

(Visited 4 times, 1 visits today)