«Պարզվում ա՝ տոնածառը 85 միլիոն դրամ արժեր, ոչ թե՝ 71». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում ա՝ տոնածառը 85 միլիոն դրամ արժեր, ոչ թե 71: Ես էլ զարմացել էի՝ ո՞նց կարելի ա ստանալ 81 տոկոս և դրանից էժան տոնածառ դնել քաղաքի կենտրոնում: Իսկ քաղաքապետը հայտարարում ա, որ կար հանրային պահանջ, որ 2800 ամյակի ակորդ պետք է հանդիսանա:

Իսկ էդ հանրային պահանջը որտեղ ա երևացել, որովհետև ես էլ զգացողություն ունեմ, որ 85 միլիոնը չի բավարարում եղած պահանջը, կար 185 միլիոն դրամանոց տոնածառի պահանջ:

Իսկ բուն թեման իհարկե տոնածառը չի, 85 միլիոնը չի, այլ էն ձևն ու մտածողությունը, որով փորձ ա արվում հասարակությանը համոզել, թե ինքն ա պահանջել նման «ակորդ»: Գոնե ակորդեոն դրվեր հրապարակի կենտրոնում՝ 85 միլիոնանոց, էլի օրիգինալ կլիներ»:

(Visited 4 times, 1 visits today)