Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները ժամը 16։30-ին կբացեն Երևան-Էջմիածին ճանապարհը

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիները ժամը 16։30 սահմաններում Երևան-Էջմիածին ճանապարհը կբացեն, իսկ դեկտեմբերի 23-ին կշարունակեն բողոքի գործողությունները:

«Վաղը ժամը 11։00-ին շարունակելու ենք մեր պայքարը։ Մենք չենք թողնելու ոչինչ այսպես։ Այն դատավորը, որը վճիռը կայացրել է, պետք է հստակ պատասխան տա։ Մենք օրենքի շրջանակներում շարունակելու ենք պայքարել Մանվել Գրիգորյանի կալանավորման, մեր երկրի արդարադատության համակարգի փոփոխության, նորոգման, հետագայում նմանատիպ նախադեպերը կանխելու համար»,

— ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին, ինչպես նաև զրկել նրան գեներալի կոչումից:

(Visited 2 times, 1 visits today)