ԲԱՑԱՌԻԿ։ Ճոյտի արձագանքը Մանվել Գրիգորյանի ազատության վերաբերյալ։

«Դեմ եմ, որ Մանվել Գրիգորյանը լինի ազատության մեջ: Ժողովուրդն ուզում ա դուրս շպրտի էդ մարդուն քաղաքից, որովհետև նրա գողացած տուշոնկաները, գործողությունները որևէ մեկը չի կարող մոռանալ:

Քաղաքի կեսը խլել ա, մարդկանց տները ձեռներից առել ա, հողերը սեփականաշնորհել, վերցրել ա…»,

— ասաց ցուցարարներին միացած ԱԺ նախկին պատգամավոր, էջմիածինցի Հակոբ Հակոբյանը («Ճոյտ»):

«Տարիներ շարունակ ձևացրել ա, թե հիվանդ ա, գումարներ ա խնդրել, վերցրել՝ բարձրաստիճան ղեկավարներից մինչև ցածր մարդիկ, իբր առողջությունը վերականգնելու համար:

Նույնն անում էր իրա ծնունդներին՝ հրավիրում էր, որ ձեռներից մի բան տաներ»,- շարունակեց Հակոբյանը:

Նշենք, որ առավոտից Էջմիածնում մարդիկ դուրս են եկել փողոց, իրենց դժգոհությունն են հայտնում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելուն:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել էր Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

(Visited 8 times, 1 visits today)