Դուք պետք է արթնանաք ու քնեք աղբի նկարներով. Անի Սամսոնյանը դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին

Անի Սամսոնյանը՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, ելույթ է ունեցել ավագանու արտահերթ նիստին: Ելույթի ժամանակ դիմել է քաղաքապետին և «Սանիթեք»-ի աշխատանքի վերաբերյալ իր դժգոհությունն է արտահայտել :

«Պարոն քաղաքապետ, հարգելի ավագանի, եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից: Երեք ամսվա մեր համատեղ աշխատանքի ընթացքում պետք է նշեմ, որ ակնկալիքները ձեր աշխատանքից շատ ավելի մեծ են եղել, քան իրականությունն է: Այս ընթացքում ծագել են մի շարք սկզբունքային հարցեր, որոնց դուք այդպես էլ լուծում չեք տվել: «Սանիթեք»-ի հարցը չի լուծվում և դուք չեք տալիս որևէ կոնկրետ պատասխան:

Ես այստեղից կատարում եմ հետևյալ եզրահանգումները, որ դուք չգիտեք` ինչպես լուծել այդ խնդիրները և դուք անկարող եք քաղաքը մաքրել աղբից: Հաջորդ եզրակացությունը` դուք չեք ուզում, որովհետև համակրում եք «Սանիթեք»-ին, նա արդեն ինչ-որ ներդրումներ է անում, բայց ոչ քաղաքի ոլորտում… Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին անել ֆլեշմոբ:

Ձեր անձնական-գործնական էջերին, ձեր գործընկերների, ձեր խմբակցության անդամների բոլոր էջերին ուղարկել աղբի նկարներ: Դուք պետք է արթնանաք ու քնեք աղբի նկարներով: Մարդիկ էլ չեն գնալու «Սանիթեք»-ի դիմաց բողոք անելու, այլ կեղտոտ, ջարդված կոնտեյներները բերելու են ու քաղաքապետարանի բոլոր մուտքերը փակեն, և դա լինելու է ձեր երեք ամիսների արդյունքը»- ասել է Անի Սամսոնյանը:

http://arajininfo.ru

(Visited 4 times, 1 visits today)