Մեր ժողովուրդը զենքից խուսափող չէ․ փառք Աստծո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Похожее изображение

 

Պարոն Հայրապետյանինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները։

– Կայացավ Հայաստանի քաղաքացու իրապես ազատ կամարտահայտում, որից հետ էինք վարժվել տասնամյակներից ի վեր: Պահպանողական կուսակցությունը հայտարարությամբ շնորհավորել է խորհրդարան անցած երեք ուժերին՝ նրանց բարեմաղթելով պետականաշահ բեղմնավոր գործունեություն:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ստացավ ձայների գերակշիռմեծամասնությունըիսկ ՀՀԿն և ՀՅԴն չկարողացան հատելնվազագույն շեմը։ Կարո՞ղ ենք արձանագրելորհակահեղափոխությունը պարտվեց անվերադարձ։

– Ի՞նչ հակահեղափոխություն, ախր գոնե ՀՅԴ-ի անվան մեջ կա այդ «հեղափոխություն» բառը: Ընդհակառակը, ցավում եմ, որ հատկապես այդ երկու կուսակցությունները չեն լինելու մեր Խորհրդարանում:

Խորհրդարանը մեր երկրի քաղաքական բարձրագույն մարմինն է, իսկ ՀՅԴ-ում և ՀՀԿ-ում քաղաքական միտք ունեցող անձինք կային:

Ո՞րն էրըստ Ձեզ, «Սասնա ծռերի» նման պարտության պատճառըարդյո՞ք ՀՀ քաղաքացիները մերժեցին զենքով հարցեր լուծելուգաղափարը։

– Ի սկզբանե «Սասնա ծռերը» շատ մեծ էլեկտորատ չի ունեցել: ԱԺ չանցնելն ամենևին կապ չունի հարցերը զենքով լուծելու՝ ժողովրդային մերժման հետ: Մեր ժողովուրդը զենքից խուսափող չէ, և փառք Աստծո:

Картинки по запросу Միքայել Հայրապետյան

 

Խնդիրն այն է, որ նախորդ վարչախմբի հանդեպ մերժումն այնքան խորն էր, որ քաղաքացիների մի զգալի հատվածի այդ մերժումն ընկալվեց որպես համակրանք ՊՊԾ գունդը գրավողների հանդեպ:

Կայացած երկրում որոշակի խմբերի ամեն մի գործողություն հնարավոր չէ անվանել զինված ապստամբություն: Իսկ ապստամբության ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն ունի ցանկացած հասարակություն:

Բայց հասարակություն, ոչ թե խմբեր: Մեր հասարակությունն այս ընտրություններում ոչ թե մերժեց «Սասնա ծռերին», այլ անտեսեց ու գնաց Վարչապետի հանդեպ իր սիրո և վստահության ետևից:

Արդյո՞ք «Իմ քայլը» դաշինքին կհաջողվի իրացնել այդպիսի ահռելիպատասխանատվությունը՝ հաշվի առնելով նաև արտաքին լուրջճնշումները։

– Այո՛, խորհրդարանական մեծամասնության ուսերին ահռելի պատասխանատվություն կա:

Միանգամայն ճշգրիտ եք՝ արտաքին ճնշումները լուրջ են և է՛լ ավելի են լրջանալու՝ կապված ընդհանուր տարածաշրջանային զարգացումների հետ:

Ուզում եմ հուսալ, որ խորհրդարանական մեծամասնությանը կհաջողվի դիմագրավել երբեմն ճակատագրական սպասվող մարտահրավերներին, եթե կարողանա ձևավորել համարժեք, տրամաբանական Կառավարություն:

Պատասխանատվության բեռան մեծագույն մասն այս վիճակում ընկնելու է Կառավարության վրա: Լիահույս չեմ, թե ձևավորված խորհրդարանը կարողանալու է այդ պատասխանատվությունը կիսել Կառավարության հետ, թեև քաղաքական տրամաբանությունը դա է պահանջում:

Նաև սա է պատճառներից մեկը, երբ ասացի, որ ցավում եմ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի՝ Խորհրդարանում չհայտնվելու համար:

Ի՞նչ զարգացումներ են սպասվում Հայաստանին ԱԺընտրություններից հետո։

– Եթե պատերազմ չսկսվի, ապա ամեն բան լավ է լինելու:

1in.am

(Visited 6 times, 1 visits today)