«Մանոն իրեն իմ տեղն էր դրել». Սարգիս Գրիգորյանի 39-ամյակը Մոսկվայում նշելու, երեխաների անակնկալի ու կնոջ նվերի մասին

Դերասան Սարգիս Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան 39-ամյակը: Սարգիսը կնոջ՝ Մանոյի հետ աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ կեսգիշերին հասցրել է նշել տարեդարձը, իսկ այսօր վերադարձել է Երևան ու կշարունակի տոնել օրն ընտանիքի և ընկերների հետ:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է տոնական օրվա մանրամասները և ասել, թե ինչ նվեր են մատուցել Մանոն ու դուստրերն իր համար:

Սարգիսը նշեց, որ այս տարեդարձն անցել է բավականին յուրահատուկ ու հետաքրքիր մթնոլորոտում։ «Շատ հոյակապ, յուրահատուկ ու լավ ձևով նշեցինք տարեդարձս այն ընկերներիս միջավայրում, որոնց հետ երբևէ առիթ չէի ունեցել տոնել ծննդյանս օրը: Այսօր թռիչքից հետո մի քիչ կհանգստանամ ու ընկերներիս կհրավիրեմ ինչ-որ տեղ ծնունդս նշելու»:

Դերասանի խոսքով, այս տարի Մանոն իրեն տարեդարձի առթիվ անակնկալ չի մատուցել, թեև ցանկալի նվեր է արել: «Այս տարի Մանոն իրեն դրել էր իմ տեղը: Ինձ պես արեց, իսկ ես իրեն հարցնում եմ ինչ է ուզում ու դա գնում եմ իր համար: Այս անգամ էլ ինքն այդպես արեց։ Վաղուց բաճկոն էի տեսել ու հավանել, ինքն էլ դա գնեց ինձ համար` որպես տարեդարձիս նվեր:

Մեղադրելու չէ, այս վերջին ժամանակներում ահավոր զբաղված ենք, դրա համար չենք հասցնում միմյանց անակնկալ անել: Մեզ համար մեծ ուրախություն է մի քիչ իրար հետ մնալն ու առանց հեռախոսների, զանգերի ու գործերի օրն անցկացնելը»,-ասաց նա:

Похожее изображение

Սիրելի հայրիկին անակնկալ կերպով են դիմավորել ու շնորհավորել Յանան և Էվան: «Էվան ինձ տանը դիմավորեց Ձյունանուշիկի զգեստով, նամակներ էր գրել սիրո խոստովանությամբ, իսկ փոքրս՝ Յանան, պատրաստվում է երեկոյան պարել ինձ համար»:

Սարգիսը նշեց, որ որևէ տարիքում տխրելու առիթ չի ունենում, քանի որ կարծում է կյանքը բնականոն ընթացքի մեջ է: Դերասանի համար անհասկանալի է տարեդարձի օրը տխրելը:

«Եթե տխրես յուրաքանաչյուր օր պիտի տխրես, որովհետև կյանքիցդ գնում է, ի՞նչ կապ ունի ծնունդդ է, թե հաջորդ օրը: Ամեն օր էլ կարող ես տխրել, եթե դու մտածում ես, որ մեծացար»,-ասաց նա:

Տարեդարձի օրը հնչած մաղթանքները, Սարգսի խոսքով, իրեն առիթ տալիս են փոքր-ինչ վելուծելու և վերանայելու ընթացիկ տարում արածն ու չարածը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

(Visited 10 times, 1 visits today)