ՀԱՅՏՆԻ ԵՐԳՉՈՒՀՈՒ ԴԻԱԿԸ ԳԵՏՈՒՄ ԵՆ ԳՏԵԼ

Ռումինիայում զոհվել է հայտնի փոփ երգչուհի Անկա Պոպը։ Նա զոհվել է ավտովթարի հետեւանքով, երբ մեքենայով ընկել է Դունայ գետը։

Ինչպես գրում է Express պարբերականը, օրեր տեւած որոնումներից հետո, երիտասարդ կնոջ դիակը հայտնաբերել են Դունայ գետում։

Անկա Պոպը 34 տարեկան էր։ Հայտնի է, որ 1987-ին նա իր ընտանիքի հետ արտագաղթել է Կանադա, սակայն հետագայում վերադարձել է։ 2017-ին թողարկել էր իր առաջին հավաքածուն։ Անկա Պոպը համագործակցում էր Գորան Բրեգովիչի հետ։

(Visited 6 times, 1 visits today)