ԿԱՐԵՎՈՐ։ Որոշվեց ԱԺ նոր նախագահն ու տեղակալները

«Իմ քայլ»-ը դաշինքը ՀՀ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյան և Լենա Նազարյանի թեկնածությունը, խմբակցության ղեկավար պաշտոնի թեկնածուն է Լիլիթ Մակունցը, քարտուղարինը՝ Հակոբ Սիմիդյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Նաև առաջարկվել են հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, և կարելի է ասել՝ ընդունվել են այս բոլոր առաջարկները:

Վերջում տեղի է ունեցել քվեարկություն, և ընդունվել է վարչության որոշումը»,

— ասաց Սիմոնյանը:

lragir.am

(Visited 5 times, 1 visits today)