Իրենց ղեկավարածը հանրային չի եղել, այլ մեր փողերով սնվող ու ռոբիկ-սերժիկներին սպասարկող լրատվական մի ահռելի վիշապ

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետաքրքիր է, թե Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները Ռ. Ջաղինյանի գլխավորությամբ ո՞ւմ են սպասում, որ հրաժարական չեն տալիս, ասենք՝ մինչեւ ԱԺ ընտրությունները հույս ունեին, թե սերժիկները ետ կգան, հիմա՞ ում են սպասում. Ռուբեն Ջաղինյան, Մերուժան Տեր-Գուլանյան, Նառա Շլեփչյան, Լեւոն Գալստյան, Ստեփան Զաքարյան:

Չեն հասկացե՞լ, որ իրենց ղեկավարածը հանրային չի եղել, այլ մեր փողերով սնվող ու ռոբիկ-սերժիկներին սպասարկող լրատվական մի ահռելի վիշապ է եղել: Ամիսներ առաջ մեր կոչերը տեղ չհասան փաստորեն: Ի՞նչ է պետք սա հասկանալու համար, այ մարդ, ելեք գնացեք տներով, մրցույթ կհայտարարենք, եթե կհամարեք, որ անելիք ունեք՝ դիմեք, մասնակցեք իսկական մրցույթին եւ հաղթեք, թե կկարողանաք:

Խալռանք այ մարդ, կարող է՞ գիտեն անունները էդ աթոռներին գրած է, թե՞ ուրիշ փեշակ չունեք»:

(Visited 13 times, 1 visits today)