Թալանել են ՀՀ փոխոստիկանապետի բնակարանը

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանը թալանել են: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հենց Քոչարյանը:

Քոչարյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր. «Չեմ կարող հստակ ասել, թե որ ժամին է տեղի ունեցել, բայց այս պահին ոստիկաններն իմ բնակարանում են և անհրաժեշտ գործողություններ են իրականացնում»:

Հարցին՝ կասկածներ ունի՞ արդյոք, թե ովքեր կարող են լինել կողոպուտը կատարած անձինք, Քոչարյանը նշեց, որ «հավելյալ դետալների» մասին այս պահին չի կարող խոսել:

(Visited 5 times, 1 visits today)