Քանի մշտական հանձնաժողով կունենա Ազգային ժողովը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Վերջնական որոշված է՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն դարձնել 11, որը կբաշխվի ըստ Դոնթի բանաձեւի․ մեծ ֆրակցիաներին՝ շատ, փոքրերին՝ քիչ։ Սակայն հանձնաժողովների նախագահները դեռեւս որոշված չեն։

Նոր հանձնաժողովները լրացուցիչ ծախս են բյուջեի վրա, որովհետեւ հանձնաժողովի նախագահների ստատուսը նախարարի ստատուսին հավասարեցված է, աշխատավարձը՝ բարձր, սպասարկող անձնակազմ, «պադավատ», տեղակալ, որը նույնպես պետք է ապահովված լինի նման «բարիքներով»։

Հիշեցնենք՝ ՀՀԿ-ի ժամանակ «Ելքին» հանձնաժողով չհասավ, քանի որ ՀՀԿ-ն կրճատեց դրանց թիվը, որ «Ելքից» որեւէ մեկը հանձնաժողովի նախագահ չդառնա։

Աղբյուր՝ lurer.com

(Visited 4 times, 1 visits today)