Մի հին պատմություն նախկին վարչապետի մասին

Նախկին վարչապետի ՀՀԿ-ից դուրս գալու դիմումի լուրը ստիպել է, որ ոմանք հիշեն մի հին պատմություն։ Արաբկիրի հարկային տեսչությունը Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց կարճ ժամանակ առաջ ստուգում է անցկացնում հայտնի «Ֆլորենս» ռեստորանում, որի սեփականատերերի ցանկում նաեւ Կարեն Կարապետյանն է։

Ստուգմամբ հայտնաբերվում է մոտ 25 չգրանցված աշխատող. մի այդքանն էլ դուռ-լուսամուտներից փախչում են՝ ըստ ականատեսների։ Կազմված բազմամիլիոնանոց ակտը «Ֆլորենսը» վճարում է, իսկ հաջորդ օրը Կարեն Կարապետյանը նշանակվում է վարչապետ։

Ամենահետաքրքիրն այն է, որ կարճ ժամանակ անց աշխատանքից ազատում են Արաբկիրի հարկայինի պետին` Սասուն Հայրապետյանին եւ ուղարկում բառացիորեն «գետնի տակ» ՝ Մետրոպոլիտեն։ Այսօր ևս նա Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահն է։

(Visited 5 times, 1 visits today)